Ամենից շատ ո՞ր վիտամինների կարիքն ունի մեր օրգանիզմը

07.05.2015

Բոլորս քաջատեղյակ ենք, որ մեր օրգանիզմ ունի հստակ քանակությամբ վիտամինների և հանքային նյութերի կարիք՝ նորմալ գործելու համար: Այդ կարևոր նյութերի անհրաժեշտ քանակով ապահովված լինելու համար մեր օրգանիզմին անհրաժեշտ է բալանսավորված և բազմազան սննդակարգ: Սակայն շատերը չգիտեն, թե ինչ նյութերի կարիք ունի իրենց օրգանիզմը:

Վիտամին A-ն վճռական դեր է խաղում օրգանիզմի պատշաճ գործողության համար: Այն հիմնականում պատասխանատու է մեր աչքերի, ինչպես նաև մազերի և մաշկի տեսքի համար:

Մեկ այլ շատ կարևոր նյութ են հանդիսանում B խմբի վիտամինները: Նրանք ազդում են մեր տրամադրության վրա: Անհրաժեշտ է իմանալ, որ այս վիտամինների պատշաճ քանակը զգալի ազդեցություն է թողնում մեր իմունային և նյարդային համակարգերի վրա:

Վիտամին C-ն մեկ այլ վճռական կոմպոնենտ է օրգանիզմի պատշաճ գործողության համար: Վիտամին C-ի հիմնական գործունեությունը մեր օրգանիզմի դիմադրողականության բարձրացումն է՝ պայքարելու ցանկացած տեսակի վարակի դեմ:

Չմոռանանք նաև վիտամին E-ի մասին, որը հիանալի ազդեցություն է ունենում մկանների վրա: Այն շատ լավ հակաօքսիդանտ է և դրա համապատասխան քանակությունն օրգանիզմը պաշտպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղից:

Հարկավոր է նշել նաև վիտամին K-ն, որը կարևոր դեր է խաղում արյան մակարդելիության ապահովման մեջ: Այն օգնում է կանխել քաղցկեղի զարգացումը ևնպաստում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը:

Ամենից շատ ո՞ր վիտամինների կարիքն ունի մեր օրգանիզմը

Պահպանե՛ք վիտամիններով հարուստ սննդակարգ միշտ առողջ լինելու համար:

Իմացե՛ք ավելին ձեր առողջության վերաբերյալ՝ Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում